Մատչելիության հղումներ

Գերմանիան «չի թույլատրի ռազմական տեխնիկայի որևէ արտահանում», որը կարող է օգտագործվել Գազայում


Գերմանիան չի թույլատրի ռազմական տեխնիկայի որևէ արտահանում, որը կարող է օգտագործվել Գազայում «մինչև հետագա ծանուցում», հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ արձագանքելով վարչապետ Բենյամին Նեթանյահուի կաբինետի կողմից Գազա քաղաքը գրավելու որոշմանը։

Սա Իսրայելի մերձավոր դաշնակից երկրի առաջին կոշտ քայլն է Իսրայելի կառավարության նկատմամբ պաղեստինյան անկլավում 22 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում։

Տարարած հայտարարությամբ Մերցը նշել է, որ Բեռլինը խորապես մտահոգված է Գազայի խաղաղ բնակիչների տառապանքներով՝ կոչ անելով Իսրայելին հասանելի դարձնել օգնության մատակարարումները։

Իսրայելի օդային և ցամաքային պատերազմը Գազայում արդեն տասնյակ հազարավոր պաղեստինցիների կյանք է խլել, տեղահանել բնակչության մեծ մասին, ավերել հսկայական տարածքներ: Այնտեղ մնացած բնակիչները վերջին ամիսներին ահազանգում են համատարած սովի մասին։ Իսրայելի ռազմական արշավն իր հերթին հաջորդել է պաղեստինյան անկլավը վերահսկող, Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինյալների արյունալի հարձակմանը, որի ընթացքում մոտ 1200 իսրայելցի է սպանվել, ևս 251 մարդ էլ՝ պատանդառվել:

XS
SM
MD
LG