Մատչելիության հղումներ

Հայաստանը և Ադրբեջանն այսօր խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Սպիտակ տուն


Հայաստանը և Ադրբեջանն ուրբաթ օրը խաղաղության համաձայնագիր կստորագրեն, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլիի հայտարարությունը։

«Սա միայն Հայաստանի մասին չէ։ Սա միայն Ադրբեջանի մասին չէ։ Սա ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ կլինի նախագահ Թրամփի հետ»,- ըստ Reuters-ի՝ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Քելլին լրագրողներին փոխանցել է նաև, որ նախագահ Թրամփը պատրաստվում է մի շարք համագործակցության համաձայնագրեր ստորագրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

XS
SM
MD
LG