Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը


Հակակոռուպցիոն քրեական դատարանում արդեն մի քանի ժամ է՝ քննվում է ձերբակալված ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեն «Ազատությանը» հայտնել է, որ ձերբակալել են նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով: Թե նրա աշխատանքային գործունեության հատկապես ո՞ր տարիներին է վերաբերում քրեական վարույթը, կոնկրետ ի՞նչ գործով է մեղադրանքը, դեռևս մանրամասները հայտնի չեն:

Դատարանի մոտ հավաքվել են մոտ երկու տասնյակ մարդիկ, որոնք ներկայանում են որպես Հարությունյանի հարազատներ ու ընկերներ:

Վարդան Հարությունյանը նախկին իշխանությունների օրոք աշխատել է «ՀայՌուսգազարդ»-ում, զբաղեցրել է բարձր պաշտոններ, 2016 թվականին նշանակվել է ՊԵԿ նախագահ մինչև 2018 թվականի հեղափոխությունը: Դրանից հետո, ըստ դատարանի մոտ հավաքվածների, նա մշտապես ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Նրանք չհայտնեցի, թե Հարությունյանն ինչով էր զբաղվում Ռուսաստանում, միայն նշեցին, որ կարճատև այցով եկել է Հայաստան ու անմիջապես ձերբակալվել:

Հայտնի չէ նաև արդյոք նրան ձերբակալել են տնից, եղել խուզարկություն, թե՝ ոչ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG