Անկարան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և Վաշինգտոնում արձանագրված հանձնառությունը այս առումով, հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Միջազգային համակարտությունների սրման և ճգնաժամերի շրջափուլում այս քայլը նշանակալի իրադարձություն է տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ։ Մենք բարձր ենք գնահատում այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերը»,- ասված է հայտարարությունում:
Թուրքիայի ԱԳՆ-ը նշել է, որ Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ հասնելու խաղաղության և բարգավաճման. - «Մենք կշարունակենք նպաստել այս հնարավորության իրացմանն ուղղված ջանքերին և աջակցել մեր եղբայրական Ադրբեջանի նվիրված ջանքերին»։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երեք երկրների ղեկավարները Վաշինգտոնում կայացած հանդիմանը ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը: